Ինչպե՞ս մշակել գեղեցկության սրահի հանդիպումների ամրագրման համակարգ
Ամրագրումների կառավարման ծրագրի կիրառումը իրական հեղափոխություն է գեղեցկության ոլորտի ծառայություններ մատուցողների համար։ Հուսալի հարթակի կիրառմամբ Դուք կարող եք խնայել ռեսուրսներ, նվազեցնել բացակայությունները, կանխել կրկնակի ամրագրումները և բարձրացնել ընդհանուր արտադրողականությունը։
Ձեր գեղեցկության սրահի համար առցանց ամրագրման համակարգ ձեռք բերելը կլուծի բազմաթիվ խնդիրներ և, անկասկած, Ձեր բիզնեսը կտանի նոր մակարդակի։ Խնդիրն այն է, որ այսօրվա իրականությունում, երբ գրեթե ամեն ինչ կարելի է անել առցանց՝ գրեթե առանց ջանքի, թվային գործիքների մեջ ներդրումներ կատարելը Ձեր բիզնեսի զարգացման համար պարտադիր պայման է դարձել։
SetTime-ի ամրագրումների կառավարման համակարգիմիջոցով Դուք կարող եք օպտիմալացնել գեղեցկության ծառայությունների ամրագրումը։ Ավելին, դրա կարգավորումը կտևի ընդամենը մի քանի րոպե, և Դուք կստանաք անվճար գործիք՝ ամրագրման գործընթացը բարելավելու համար։ SetTime-ը հանդիպումների կառավարումն այնքան պարզեցնում է, որ Դուք կարող եք խնայել Ձեր ռեսուրսները և ազատվել ձանձրալի վարչական աշխատանքից, որը սովորաբար խլում է Ձեր ժամանակը։
SetTime-ն ամենաարդյունավետ լուծումն է նրանց համար, ովքեր հոգում են նաև իրենց հաճախորդների ժամանակի մասին։ Հաճախորդների կողմիցՁեր սրահում հանդիպում ամրագրելըտևում է ընդամենը մի քանի վայրկյան։ Եվ ահա 5 քայլ՝ գեղեցկության ծառայությունների ամրագրումը բարելավելու համար։
- Նախ ներբեռնեք SetTime հավելվածը և ընտրեք հավելվածի լեզուն։
- Ավելացրեք տեղեկություններ Ձեր գեղեցկության սրահի մասին. Դուք առանձին մասնագե՞տ եք, ով մատուցում է գեղեցկության ծառայություններ, թե՞ ունեք անձնակազմ։
- Լրացրեք բոլոր անհրաժեշտ տվյալները՝ Ձեր սրահի անվանումը, ոլորտի տեսակը և Ձեր գտնվելու վայրը, ապա պարզապես սեղմեք «Գրանցվել»։
- Այժմ ժամանակն էՁեր հաշիվը գեղեցկության սրահի համար կարգավորելու։ Եթե ունեք անձնակազմ, ավելացրեք նրանց տվյալները՝ մասնագիտությունը, մատուցվող ծառայությունները, ընթացակարգերի տևողությունը և յուրաքանչյուրի գինը։ Այս տեղեկությունը Դուք կարող եք խմբագրել ցանկացած ժամանակ ապագայում։
- Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարևորը՝ կարգավորեք Ձեր աշխատանքային ժամերը։ SetTime-ն այն ավելի ճկուն է դարձրել, և Դուք կարող եք տարբեր օրերի համար սահմանել տարբեր աշխատանքային ժամեր։ Ամեն ինչ Ձեր հարմարության համար է։
Դուք կարող եքամրագրման հղումը կիսվելՁեր հաճախորդների հետ ուղղակիորեն SetTime-ից, կամ ինտեգրել ամրագրման վիջեթը Ձեր կայքում։ Ամրագրման հղումը կարող եք տեղադրել նաև Ձեր սոցիալական ցանցերի էջերում, էլ. նամակներում, բիո-ում, հաղորդագրություններում, կամ ցանկացած այլ տեղում, որտեղ Դուք ճիշտ եք գտնում։